• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Լուիզն ու Պետր Չեխը բաց կթողնեն «Ռեդինգի» հետ հանդիպումը

Դավիդ Լուիզ և Պետր ՉեխԴարպասապահ Պետր Չեխն ու պաշտպան Դավիդ Լուիզը բաց կթողնեն «Չելսիի» արտագնա հանդիպումը «Ռեդինգի» հետ չորեքշաբթի երեկոյան Պրեմիեր Լիգայի շրջանակներում:

Եվ չեխը և բրազիլացին չկարողացան օգնել «ազնվականներին» Անգլիայի գավաթի 4-րդ փուլում կայացած «Բրենտֆորդ»-«Չելսի» (2:2) հանդիպմանը: Այժմ հայտնի դարձավ, որ նրանց բացակայությունը կշարունակվի ևս որոշ ժամանակ:

Երկու խաղացողներն էլ սրունքի մկանների վնասվածք ունեն: Բացի նրանցից «Չելսիին» չի կարող օգնել նաև որակազրկված Էդեն Ազարը, որի տուգանքը երեք խաղով դեռ կարող է խստացվել Ֆուտբոլի ասոցացիայի կողմից:

-Սկզբում մտածում էինք, որ Պետրն այս հանգստյան օրերին կվերադառնա: Այսօր մենք նրան զննեցինք, նա թեթև մարզում անցկացրեց, բայց դեռ լավ չի զգում: Մենք նրան չենք վտանգի:

Ակնհայտ է՝ Դավիդ Լուիզին ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ: Նա շարունակում է աշխատել ֆիզոթերապևտի հետ: Տեսնենք, թե ինչ կլինի 4-5 օրից,- հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: ESPN

Հետաքրքիր փաստեր