«Չելսիի» բրազիլիացի պաշտպան Դավիդ Լուիզը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ պայքարի դրվագը:
-Շատերն են խոսում այս դրվագի մասին: Ես չտեսա նրան, որովհետև իմ հետևում էր նա: Ոչինչ չեմ կարող ասել, բացի այդ էլ ցավոտ չէր: Ագուերոն հիանալի ֆուտբոլիստ է և նա պետք է անկեղծ լինի ինքն իր նկատմամբ ու խոստովանի, որ նման խաղն իր համար չէ:
Իմ կյանքում բոլորին էլ ես ներում եմ: Եթե ես նրա փոխարեն լինեի, ներողություն կխնդրեի: Ագուերոյի մոտ երբեք նման պահվածք չեմ նկատել: Այսպիսի բան երբեմն պատահում է,- հայտնել է բրազիլացին: The Guardian