• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Լուիզ. «Մենք պետք է հաղթենք Եվրոպա Լիգայում և նվաճենք Անգլիայի գավաթը»

Դավիդ Լուիզ«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը հուսով է, որ իր թիմը կարող է հաջողության հասնել Եվրոպա Լիգայում և Անգլիայի գավաթի խաղարկությունում:

Այսօր «կապույտները» Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ուժերը կչափեն Բուխարեստի «Ստյաուաի» հետ, իսկ հինգշաբթի օրը Անգլիայի գավաթի խաղարկությունում կյուրընկալվեն «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ընթացիկ մրցաշրջանը անհաջող ստացվեց «Չելսիի» համար, սակայն Դավիդ Լուիզը ցանկանում է, որ իրենց թիմը հաջողության հասնի այն առաջնություններում, որտեղ դեռ շանսեր ունի:

-Սա կարևոր շաբաթ է: Մեզ համար հեշտ չի լինի Բուխարեստում, սակայն մենք պետք է հաղթենք, որովհետև ընթացիկ մրցաշրջանը «Չելսիի» համար հաջող չստացվեց:

Ինչ վերաբերվում է Անգլիայի գավաթին, ապա կարող եմ ասել, որ խաղը «Յունայթեդի» դաշտում է, սակայն նրանց համար դժվար կլինի Չեմպիոնների Լիգայից դուր մնալուց հետո,- ասել է Լուիզը: Goal

Հետաքրքիր փաստեր