«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը հույս է հայտնել, որ Ռոբերտո Մարտինեսը կմնա և կօգնի թիմին վերադառնալ Պրեմիեր Լիգա:
Երեկ կայացած «Արսենալի» հետ խաղում «Ուիգանը» պարտվեց 4:1 հաշվով և դուրս մնաց Պրեմիեր Լիգայից: Ուիլանը չի պատրաստվում ուժով պահել Մարտինեսին, սակայն հույս ունի, որ վերջինս կմնա իր կամքով:
-Այժմ մենք միայն մեկ նպատակ ունենք՝ անմիջապես վերադառնալ այստեղ: Մենք պայքարելու ենք հաջորդ մրցաշրջանում, որ վերադառնանք այստեղ առաջին իսկ փորձից, որը շատ կարևոր է:
Ռոբերտոն գիտի, թե ինչ եմ զգում նրա նկատմամբ, և ես գիտեմ, թե ինչ է զգում Ռոբերտոն իմ և ակումբի նկատմամբ: Նա շատ նվիրված անձնավորություն է: Երբ ժամանակը գա, և նա ասի. «Ես ցանկանում եմ տեղափոխվել այս կամ այն ակումբ», ես անմիջապես կազատեմ նրան:
Սակայն ինձ թվում է, որ դա չի լինի: Միայն հույս ունեմ, որ Ռոբերտոն այստեղ կմնա դեռ մեկ-երկու տարի, որովհետև նա մի օր անպայման տեղափոխվելու է եվրոպական թոփ ակումբ,- հայտնել է Ուիլանը: talkSPORT