«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Լեանդեր Դենդոնկերը վարձավճարով տեղափոխվել է «Նապոլի» մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Դենդոնկերը «Վիլլայի» կազմում մասնակցել է ութ հանդիպման, բայց դրանցից յոթում փոխարինման է դուրս եկել:
Դենդոնկերը հուսով է, որ «Նապոլիում» իր խաղային ժամանակը կավելանա, և եթե Լեանդերը լավ հանդես գա Իտալիայում, Ա Սերիայի գործող չեմպիոնները կարող են գնել նրան նախապես համաձայնեցված 7,7 միլիոն ֆունտ ստերլինգով:
Դենդոնկերը պաշտպանում է «Վիլլայի» գույները 2022 թվականի սեպտեմբերից սկսած՝ «Վուլվերհեմպտոնից» 13 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո։ Դրանից հետո 28 ամյա բելգիացին 36 հանդիպում է անցկացրել բիրմինգհեմյան ակումբի կազմում՝ խփելով իր միակ գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անցյալ ամիս կայացած խաղում: