«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն խոստովանել է, որ «Տորոնտո» տեղափոխությունը կարող է հնարավորություն տալ մասնակցել աշխարհի 2014թ-ի առաջնությանը:
Երկուշաբթի օրը ՄԼՍ-ի կանադական ակումբը մամլո ասուլիսի ժամանակ պաշտոնապես ներկայացրեց իր նորեկին, որից հետո Դեֆոն վերադարձավ Լոնդոն և մինչև փետրվարի վերջ կշարունակի խաղալ «Տոտտենհեմում»՝ արդեն վարձավճարով:
-Ես պետք է օգտագործեմ աշխարհի առաջնությանը մասնակցելու իմ հնարավորությունը: Ակումբում հանդես գալը միշտ էլ կարևոր է, սակայն յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է մասնակցել աշխարհի առաջնությանը:
Դու մասնակցում ես աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը քո արժանիքների շնորհիվ: Դու պետք է մշտապես լավ մարզավիճակում լինես: Ինձ համար շատ կարևոր է խաղալ, գոլեր խփել և օգնել թիմին:
Կարծում եմ՝ հավաքականի մարզիչը լավ գիտի, թե ես ինչի եմ ընդունամ՝ իմ 31 տարեկան հասակում: Եթե ինձ ընտրեն՝ ես պատրաստ եմ,- Դեֆոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: