• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դե Բրույնեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել նոր մրցաշրջանի մեկնարկը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն ազդրի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել նոր մրցաշրջանի մեկնարկը։

Դե Բրույնեն այս վնասվածքը ստացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ինտերի» դեմ խաղի, առաջին խաղակեսում։ Բարեբախտաբար, «Սիթին» կորցնելով առանցքային խաղացողի կարողացավ հաղթել 1-0 հաշվով:

Այժմ Դե Բրույնեն չի կարողանա արձագանքել Բելգիայի հավաքականի կոչին։ 32 ամյա կիսապաշտպանը դեռ պետք է խորը հետազոտություն անցնի և վատագույն դեպքում բաց կթողնի մինչև երեք ամիս:

«Սիթին» վերադառնում է ամառային արձակուրդից և մեկնարկում նախամրցաշրջանային փուլի ուղևորության չորս շաբաթից, բայց Դե Բրույնեին կարող է ավելի շատ ժամանակ պահանջել վերադառնալու համար:

«Վերջին երկու ամիսների ընթացքում ես խնդիրներ ունեի «Բավարիա» մեկնելուց հետո: Այսպիսով, ես բաց թողեցի մի շարք հանդիպումներ փոքր պատռվածքների պատճառով: Այստեղ ես ամբողջովին պատռեցի մկանը, ուստի չկարողացա շարունակել խաղը»:

«Իհարկե, ես բաց թողեցի մի շարք հանդիպումներ, բայց կարողացա վերականնգել իմ մարզավիճակը այնպիսի խաղերում, ինչպիսիք են «Արսենալը», «Բավարիան» և «Ռեալը»:

«Դրանից զատ, իմ անձնական կյանքում տեղի ունեցան որոշ փոփոոխւթյուններ, որոնցով ես ստիպված էի զբաղվել: Ես մարմինս հասցրի եզրագծին, քանի որ շատ ինտենսիվ էի խաղում»:

«Ես ամեն ինչ տվել եմ թիմի համար, և ակումբի մարդիկ դա գիտեն: Ես հպարտ եմ նրանով, ինչ կարողացա անել այդքանը: Ցավալի է, որ անձամբ ինձ համար ամեն ինչ այսպես ավարտվեց, բայց մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան, այնպես որ ամեն ինչ լավ է», – Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետաքրքիր փաստեր