• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դե Խեան կարող է ավարտել իր կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է ավարտել կարիերան, եթե լուրջ ակումբի հիմնական դարպասապահ դառնալու լուրջ առաջարկ չստանա։

Դե Խեան առանց ակումբի է մնացել հունիսի վերջից, երբ ավարտվեց նրա պայմանագիրը «Յունայթեդի» հետ: «Կարմիր սատանաներն» հրաժարվեցին Դավիդի հետ նոր պայմանագրից՝ նախընտրելով Անդրե Օնանային ձեռք բերել «Ինտերից»:

Ըստ The Guardian-ի՝ Դե Խեային այն ժամանակվանից մերժել են մի շարք ակումբների, այդ թվում՝ սաուդական թիմերի, և փողը կարևոր գործոն չէ Դավիդի համար, ով շաբաթական 375,000 ֆունտ էր ստանում «Յունայթեդում»:

Դե Խեան շարունակում է պահպանել իր մարզավիճակը անհատական ​​պարապունքների շնորհիվ և դեռ հույս ունի գտնել իր համար հարմար տարբերակ, բայց միևնույն ժամանակ իսպանացին, ով նոյեմբերին դառնում է 33 տարեկան, խոստովանում է, որ կավարտի իր կարիերան:

Դե Խեան վրդովված է այն ձևից, որով նա ստիպված եղավ հեռանալ «Յունայթեդից»: Ակումբը ոչ միայն հետ է կանչել նոր պայմանագրի առաջարկը, այլև թույլ չտվեց Դավիդին հրաժեշտ տալ երկրպագուներին Օլդ Թրաֆորդում անցկացրած 12 մրցաշրջաններից հետո։

Հետաքրքիր փաստեր