«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը բուժզննում է անցել «Կրիստալ Փելեսում»:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, Հենդերսոնը 2023/24 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Փելեսում», որից հետո «արծիվները» 20 մլն ֆունտով կգնեն Դինին:
Ակնկալվում է, որ Հենդերսոնը կլինի «Փելեսի» առաջին համարը, ով կփոխարինի Սեմ Ջոնսթոնին, ով անցյալ տարվա գարնանը Ռոյ Հոջսոնի մարզչական ղեկին վերադառնալուց հետո հաստատվեց որպես թիմի հիմնական դարպասապահ:
26 ամյա Հենդերսոնն ի սկզբանե որոշել էր հեռանալ «Յունայթեդից»՝ հանուն կանոնավոր խաղային պրակտիկայի, և «կարմիր սատանաները» հրավիրում են «Ֆեներբախչեի» Ալթայ Բայնդիրին՝ Անդրե Օնանայի փոխարինողի դերում։