• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դին Հենդերսոնը խաղաժամանակ ստանալու համար հեռացավ «Յունայթեդից»

«Կրիստալ Փելեսը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի դարպասապահ Դին Հենդերսոնի հետ պայմանագիր կնքելու մասին։

Հենդերսոնը պայմանագիր է կնքել «Փելեսը» հետ մինչև 2028 թվականը, որով նա այս ամառ դարձավ Ռոյ Հոջսոնի երրորդ նորեկը՝ Ջեֆերսոն Լերմայից և Մատեուս Ֆրանկիից հետո։

Ինչպես նշում է The Athletic-ը, 26 ամյա անգլիացու գործարքը գնահատվում է 20 միլիոն ֆունտ, ներառյալ 5 միլիոն ֆունտ բոնուսները:

Հենդերսոնը «Յունայթեդի» ակադեմիայի շրջանավարտ է, որը 29 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» հիմնական կազմում, որոնցից ամենավերջինը եղել է 2022 թվականի փետրվարին:

Անցած մրցաշրջանը Հենդերսոնը վարձավճարով անցկացրեց «Նոթինգհեմ Ֆորեստում», իսկ մինչ այդ հաջող հանդես եկավ «Շեֆիլդ Յունայթեդում»: Զգալով ստաբիլ խաղաժամանակ ստանալու հաճույքը՝ Դինը հրաժարվեց ընդունել փոխարինող դարպասապահի դերն իր հարազատ ակումբում:

«Ես իսկապես գոհ եմ և ոգևորված այստեղ հայտնվելու համար: Այս ակումբն ունի հիանալի երկրպագուների բազա և շատ բարձր մակարդակի խաղացողներ, ովքեր քաղցած են հաջողության: Այստեղ ինչ-որ բան է ստեղծվում, և ես իսկապես ուզում եմ լինել դրա մի մասը»,- ասել է Հենդերսոնը։

Հետաքրքիր փաստեր