• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դի Կանիոն հետևել է «Ռեդինգի» խաղին որպես հանդիսատես

Պաոլո Դի Կանիո«Սուիդոն Թաունի» նախկին գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն անցած հանգստյան օրերին այցելել է «Ռեդինգ»: Մասնագետը հայտնել է, որ դա ոչ մի կապ չունի «Ռեդինգի» գլխավոր մարզչի պաշտոնի հնարավոր նշանակման հետ:

Երկուշաբթի օրը Բրայան Մակդերմոտտն ազատվեց աշխատանքից: Անմիջապես լուրեր տարածվեցին, թե նրան փոխարինելու է Դի Կանիոն: Առավել ևս որ նա ներկա է եղել «Ռեդինգի» խաղին «Աստոն Վիլլայի» դեմ:

Մինչդեռ մի շարք պարբերականներ հայտնում են, որ ակումբի ղեկավարությունը բացառում է Դի Կանիոյի տարբերակը: Այժմ Պաոլոն է կարծիք հայտնում այդ մասին՝ նշելով, որ ինքն այցելում է Պրեմիեր Լիգայի խաղերին որպես հանդիսատես:

-Սովորական զուգադիպություն է: Ես այնտեղ գնացել եմ Ստյուարտ Պիրսի հետ, որպեսզի միայն դիտեմ այդ հանդիպումը և զրուցեմ նրա հետ:

Շարունակելու եմ հետևել Պրեմիեր Լիգայի խաղերին: Հաջորդ անգամ կարող եմ հայտնվել «Սուոնսիի», «Սաութհեմպտոնի» կամ էլ «Տոտտենհեմի» մարզադաշտում: Ահա թե ինչ եմ անելու առաջիկա շաբաթներին,- հայտնել է Դի Կանիոն: BBC