• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Բեքհեմի տղան ընդունվել է «Արսենալի» ակադեմիա

Ռոմեո ԲեքհեմԱնգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմի տղան՝ Ռոմեո Բեքհեմն ընդունվել է «Արսենալի» ֆուտբոլային ակադեմիա:

Բեքհեմ կրտսերը սեպտեմբերի 1-ին՝ իր ծննդյան օրը «Էմիրեյթս» մարզադաշտից հետևում էր հյուսիսլոնդոնյան դերբիին:

Չնայած, որ Դևիդ Բեքհեմը երկար տարիներ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն նրա տղան երկրպագում է «Արսենալին»: Խաղից հետո Ռոմեոյին հաջողվել է հանդիպել «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ և նրանից ինքնագիր վերցնել:

Այժմ, ինչպես հաղորդում է Daily Express-ը, կատարվել է 10-ամյա Բեքհեմի ևս մեկ երազանք՝ նրան ընդունել են «Արսենալի» ակադեմիա: Դևիդի տղան իր ֆուտբոլային առաջին քայլերը կանի հենց «Արսենալում»: