• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյեսը բացառել է Ռունիին վաճառելու տարբերակը

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ Դևիդ Մոյեսը բացառել է Ուեյն Ռունիին վաճառելու տարբերակը:

Ինչպես արդեն հայտնի է, մայիսին Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնեց, որ Ռունին հանդես է եկել իրեն վաճառելու խնդրանքով: Այդ պահից խոսակցություններ սկսեցին, որ 27-ամյա անգլիացին կհեռանա «Օլդ Թրաֆորդից»: Ուեյնին մեկ ուղարկում էին «Արսենալ», մեկ՝ «Չելսի», անգամ «ՊՍԺ» և «Բավարիա»:

Սակայն այսօր Մոյեսը, ով Ռունիի հետ աշխատել է նաև «Էվերթոնում», հայտնեց, որ Անգլիայի հավաքականի հարձակվողը չի վաճառվում:

-Փաստ է, որ Ուեյնը չի վաճառվում: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է և կշարունակի խաղալ այստեղ: «Յունայթեդը» չի վաճառում Ռունիին:

Ես մի քանի հանդիպում եմ ունեցել նրա հետ: Նա հիանալի է մարզվում և կվերադառնա լավ մարզավիճակով,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Goal-ը: