«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոստովանել է, որ երջանիկ կլիներ երբևէ աշխատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Անցած ամառ խոսվում էր, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ «Օլդ Թրաֆորդ»: Սակայն ոչինչ տեղի չունեցավ և Կրիշտիանուն 5 տարվա պայմանագիր ստորագրեց «Ռեալի» հետ:
-«Մանչեսթեր Յունայթեդում» յուրաքնչյուրը կասի, որ Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է: Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ աշխատել նրա հետ,- MUTV-ին տված հարցազրույցում ասել է Մոյեսը: