• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյես. «Ֆերգյուսոնը Չեմպիոնների Լիգայի մեր խումբը բարդ է համարում»

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պատմել է թիմի նախկին մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի արձագանքի մասին, երբ նա տեղեկացել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքների մասին:

Ինչպես հայտնի է, «Յունայթեդը» հանդես կգա A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դոնեցկի «Շախտյորը», Լևերկուզենի «Բայերը» և «Ռեալ Սոսյեդադը»:

-Վիճակահանությունից հետո ես զանգահարեցի Ֆերգյուսոնին, և նա ասաց, որ այս խումբը Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» համար ամենաբարդ խմբերից մեկն է:

Եթե նա այդպես է կարծում, ապա մեզ համար իսկապես հեշտ չի լինի: Իսպանական, գերմանական և ուկրաինական ակումբները նվեր չեն: Սակայն հենց նման մրցաշարում հաջող հանդես գալով ակումբը պետք է ապացուցի իր բարձր կարգը,- նշել է Մոյեսը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի մեկնարկային խաղը «Յունայթեդը» կանցկացնի իր հարկի տակ` հյուրընկալելով «Բայերին»: Խաղը կկայանա այս երեքշաբթի` 22:45-ին: