«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ չի կորցրել քունը, երբ որոշել է թիմից հեռացնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Ռոնալդուն անցած մրցաշրջանում «Յունայթեդի» լավագույն ռմբարկուն էր, ուստի ամեն անգամ, երբ Կրիշտիանուն չէր հայտնվում «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում,դա դառնում էր բուռն քննարկումների առարկա:
Ի վերջո, Ռոնալդուն նոյեմբերին հակասական հարցազրույց տվեց Պիրս Մորգանին, և Տեն Հագը պատասխանեց՝ ուղարկելով պորտուգալացի վետերանին իրերը հավաքելու: Էրիկը չէր կարող թույլ տալ, որ որևէ մեկը խախտի իր կարգապահությունը:
«Ես ունեի իմ պատճառները: Դրանք ակնհայտ էին, և ես տեղյակ էի հետևանքների մասին: Դա կարող էր բացասական ազդեցություն ունենալ: Ֆուտբոլում դա միշտ հնարավոր է: Բայց ես չէի անհանգստանում: Ես լավ եմ քնում, նույնիսկ նման գիշերները»:
«Ես պետք է որոշումներ կայացնեմ ի շահ ակումբի և թիմի: Սա իմ աշխատանքն է և սա իմ պարտականությունն է: Ես պետք է հավատարիմ մնամ իմ որոշումներին: Ես պետք է գործ ունենամ իմ որոշումների հետևանքների հետ, ոչ միայն կարճ ժամկետում, այլ նաև երկարաժամկետ հեռանկարում»:
«Իհարկե, դուք միշտ չէ, որ շատ ժամանակ ունեք: Այդ ժամանակ մենք ունեինք 10 օր, այնպես որ ես կարող էի մտածել, թե որն է լավագույնը: Դուք պետք է մտածեք ռազմավարական տեսանկյունից: Բայց սա իմ գործն է, և ես պետք է պատասխանատվություն կրեմ դրանց համար:»- Տեն Հագին է մեջբերում Daily Mirror-ը։