Եվրոպա Լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց շվեյցարիական «Բազելին»:
Հանդիպման 12-րդ րոպեին Վիկտոր Մոզեսը առաջ մղեց «ազնվականներին»: Դաշտի տերերը, ովքեր նախորդ փուլում պայքարից դուրս թողեցին «Տոտտենհեմին», կարողացան 87-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը: 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ֆաբիան Շերը՝ 1:1: Սակայն ընդամենը 3 րոպե հետո Դավիդ Լուիզը վերականգնեց «Չելսիի» առավելությունը: Խաղն ավարտվեց 1:2 հաշվով:
Պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 2-ին՝ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:
Գոլեր. Մոզես՝ 12ր, Շեր՝ 87ր (11մ), Լուիզ՝ 90ր