• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Երկու Ամոթի պատմություն

Դավիդ դե Խեայի ու «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը ավարտվեց։ Թվում է, թե սովորական երևույթ է․ ակումբն ու ֆուտբոլիստը վարել են բանակցություններ, չեն եկել ընդհանուր հայտարարի և պայմանագիրը չեն երկարաձգել, բայց իրականում ամեն ինչ այդքան հասարակ ու հեշտ չէ։

Սա ակումբի, որը դեռ չի մտածում ինչպես թոփ ու դարպասպահի, ով այդպես էլ չցանկացավ դառնալ լավագույններից իր գործում պատմությունն է։

Դե Խեայի «ամոթը»

Դավիդ դե Խեան, մի րոպե հասկանանք էլի, 2022/2023 մրցաշրջանի «Ոսկե Ձեռնոց» մրցանակի դափնեկիրն է, այո, իհարկե ժամանակակից ֆուտբոլի պահանջները բարձրացել են ու դարպասապահից, հատկապես թոփ մակարդակում ավելին է պահանջվում, պահանջվում է ոտքով հրաշալի խաղ, մրցակցի պրեսինգի նկատմամաբ գնդակով ու դիրքով կայունություն և այլն։ Դե Խեան կարող էր հավակնել աշխարհում լավագույնին եթե խաղային այդ որակների վրա աշխատեր, բայց իսպանացի դարպասապահը անտեսեց այդ հանգամանքը։ Այս ամենում կարելի նաև մի փոքր մեղադրել ակումբին, որը երկար ժամանակ խաղային անորոշության մեջ էր, բայց անհատապես Դե Խեան ունի իր մեղքի բաժինը, քանի որ նա կարող էր լինել լավագույնը, նրա համար նույնիսկ Լուիս Էնրիկեի՝ հավաքական չհրավիրելը չեղավ ահազանգ։

Անցած մրցաշրջանի ընթացքում Տեն Հագը պարբերաբար նշում էր, որ Դե Խեան կարող է բարելավել իր խաղային որակները, ու հստակ պարզ է, թե որ խաղային որակների մասին է խոսքը, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։

Հարի Քեյնի օրինակը կարող էր վարակել Դե Խեային, բայց այդպես չեղավ, «Տոտտենհեմն» էլ անորոշության մեջ է խաղային առումով մինչ օրս, բայց անգլիացի հարձակվողը մրցաշրջանից մրցաշրջան իր խաղային որակները բարձրացրեց ու հիմա նա աշխարհում լավագույններից է իր դիրքում և համապատասխանում է ցանկացած բարձրակարգ թիմի ամենաբարձր պահանջներին։

12 տարի առաջ՝ 2011-ին, երբ դե Խեան տեղափոխվեց Սէր Ալեքսի «Մանչեսթեր» դարպասապահից պահանջները այլ էին, 12 տարի անց՝ 2023-ին, բոլորովին այլ է․ Դավիդ դե Խեան չցանկացավ վերափոխվել։ «Յունայթեդ» եկավ Էրիկ Տեն-Հագը, որի ֆուտբոլը անմիջական կապ ունի դարպասապահի ոտքով խաղի թոփ մակարդակի հետ ու եղավ այն, ինչը եղավ։

«Մանչեսթեր Յունայթեդի» «ամոթը»

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր էր առաջարկել Դավիդին ավելի ցածր աշխատավարձով, գործող պայմանագրով իսպանացի դարպասապահը շաբաթական վաստակում էր £ 375 000։  Երկար ժամանակ բանացկությունները շարունակվում էին, երբ մրցաշրաջանի ավարտին Դե Խեան համաձայնվեց նոր՝ ավելի ցածր աշխատավարձով պայմանագրին, ու իր թիմակիցներին տեղակցրել էր, որ հուլիսին նորից կհանդիպեն։

Այս վերջին համաձայնությունը եղել էր բանավոր․ արդեն հունիսին «Մանչեսթերը» իր 12 տարվա դարպասապահին հայտնեց, որ հին առաջարկը այլևս ուժի մեջ չէ, և կա նոր առաջարկ, բնականաբար ավելի վատ պայմաններով։ Դե Խեան սրան չհամաձայնվեց ու տեղի ունեցավ այն, ինչը բոլորիս հայտնի է։

Սա թոփ ակումբի մոտեցում չէ․ «Յունայթեդը» կարող է նայել իր անմիջական հարևաններին կամ մի քիչ ավելի հարավ-արևմուտք՝ «Լիվերպուլ», ու կտեսնի, որ այնտեղ նման ոճի բանակցույթուններ չեն վարում։ Կամ ֆուտբոլիստից բաժանվում են, կամ կնքում նոր պայմանագիր, մնացածը այլ անվանում ունի։

Կարեն Պողոսյան

Ինֆորմացիայի աղբյուրը՝  theAthletic

Թեմատիկ նորություններ