• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Զաբիցերը բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերը բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած հատվածը մահիկի վնասվածքի պատճառով:

Զաբիցերը «Յունայթեդին» միացավ հունվարին՝ վարձավճարով տեղափոխվելով Մյունխենի «Բավարիայից»: Մարսելն այդ ժամանակվանից հասցրել է մասնակցել 18 հանդիպման «կարմիր սատանաների» կազմում և խփել երեք գոլ, այդ թվում՝ «Սևիլիայի» դեմ դուբլը Եվրոպա լիգայում:

Այնուամենայնիվ, Զաբիցերը բաց թողեց շաբաթ օրը «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ 2-0 հաղթանակը՝ ծնկի շրջանում ունեցա ծանհարմարավետության պատճառով, որն առաջացել էր նախորդ տուրի «Վեստ Հեմի» դեմ խաղում, և խորը հետազոտությունը ցույց տվեց, որ Մարսելն ունի մահիկի լուրջ խնդիրներ, ինչը պաշտոնապես հայտարարվեց այսօր:

Այսպիսով, Լոնդոնի մարզադաշտում 1:0 հաշվով կրած պարտությունը կարող է դառնալ Զաբիցերի վերջին հանդիպումը «Յունայթեդի» կազմում, քանի որ 29 ամյա ավստրիացու վարձակալության ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին:

Նույնիսկ եթե «Յունայթեդը» չգնի Զաբիցերին, Մարսելը Մյունխեն կվերադառնա Լիգայի գավաթի մեդալով այն բանից հետո, երբ «կարմիր սատանաները» եզրափակչում հաղթեցին «Նյուքասլին»:

Հետաքրքիր փաստեր