«Ֆուլհեմի» 32-ամյա հարձակվող Դիմիտար Բերբատովը հայտնվել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» ուշադրության կենտրոնում:
Խփած 13 գնդակով բուլղարացին Պրեմիեր Լիգայի ռմբարկուների լավագույն տասնյակում է: Ակնհայտ է, որ լոնդոնյան ակումբը չի ցանկանում բաց թողնել իր առաջատար ֆուտբոլիստին:
-Ես լսել եմ ռուսական ակումբի հետաքրքրության մասին: Շատերն են հետաքրքրվում, սակայն ես չգիտեմ՝ կան կոնրետ առաջարկներ թե ոչ,- հարձակվողի գործակալ Էմիլ Դանչևի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը: