«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն բացատրել է, թե ինչու էր ցանկանում մեկնել ռազմաճակատ՝ կռվելու իր երկրի համար և ինչու է փոխել իր որոշումը։
2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի բռնկումը ծանր պահ էր Զինչենկոյի համար, ում ծնողները տանն էին մնացել։
Ալեքսանդրը լրջորեն մտածում էր Ռուսաստանի հետ կռվելու, և իր ֆուտբոլային համազգեստը զինվորի հանդերձանքով փոխելու մասին, բայց հետո որոշեց, որ կարող է ավելի օգտակար լինել՝ նվիրատվություններ հավաքելով։
«Դուք չեք կարող մի կողք կանգնել, երբ ձեր երկիրը հարձակման է ենթարկվում։ Ուկրաինայում մարդիկ պայքարում են իրենց կյանքի համար»:
«Ես ինքս մտածել եմ ռազմաճակատ գնալու մասին՝ որպես զինվոր: Բայց ես կարող եմ օգտագործել իմ դիրքը պատերազմում կռվելու այլ ձևերով՝ օգնելով նվիրատվություններով և շարունակելով ուշադրություն հրավիրել Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա»:
«Ես ուզում եմ ոգեշնչել մարդկանց օգնել Ուկրաինային, բարձրացնել իրազեկությունը և անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու իմ երկրին հաղթելու այս պատերազմում», – ասվում է Զինչենկոյի դրամահավաքի նոր էջում։