• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդեն Ազարը պատրաստ է մասնակցել «Տոտտենհեմի» հետ խաղին

Էդեն Ազար«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատրաստ է մասնակցել այսօր կայանալիք «Տոտտենհեմի» հետ խաղին, իսկ Ռայան Բերտրանդն ու Ջոն Օբի Միկելը չեն կարող դաշտ դուրս գալ:

Այս երեք խաղացողներն էլ վնասվածքներ էին ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի ժամանակ (0:1): Ազարի վնասվածքը այդքան էլ լուրջ չէր: Այս խաղին կարող է մասնակցել նաև կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն, ով ծնկի վնասվածքի պատճառով դեկտեմբերից չի խաղում:

-Ազարը բացարձակապես նորմալ մարզվում է: Նա լավ է, թիմի հետ է:

Միկելն անհասանելի է, դեռ ցավ ունի: Բերտրանդն էլ ծնկի հետ կապված խնդիր ունի, սակայն լուրջ չէ:

Կարող է դաշտ դուրս գալ Օրիոլ Ռոմեուն, որովհետև իսկապես լավ է մարզվում: Նա ակտիվորեն մասնակցում է յուրաքանչյուր մարզման: Մտածում ենք այն մասին, որ նա մասնակցի այդ խաղին,- հայտնել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: Sky Sports