• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդեն Ազար. «Մենք վախեցանք «Սիթիից»

Էդեն Ազար«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում իր թիմը պարզապես «վախեցավ» «Մանչեսթեր Սիթիից»:

«Ազնվականներն» առաջին խաղակեսում բաց թողեցին երկու գնդակ և միայն երկրորդ խաղակեսում սկսեցին հիշեցնել իրենց մասին: Այնուամենայնիվ, «Չելսիին» հաջողվեց միայն մեկ անգամ գրավել «քաղաքայինների» դարպասը: Այս ամենի արդյունքում լոնդոնյան ակումբը դուրս մնաց հետագա պայքարից:

-Մենք վախեցանք «Սիթիից» առաջին խաղակեսում: Շատ մեծ հարգանքով էինք վերաբերվում նրանց և վճարեցինք դրա համար: Հնարավոր է, որ մենք արժանի էինք այլ ճակատագրի, սակայն պետք է խոստովանել, որ մեզ չհաջողվեց խաղի սկիզբը:

Խաղացինք մեր մակարդակին համապատասխան միայն վերջին 40 րոպեները, սակայն դա, իհարկե, բավական չէր «Սիթիին» հաղթելու համար: Այո, մենք պահեր ունեցանք, հավատում էինք, որ կկարողանանք հավասարեցնել հաշիվը: Սակայն նրանց դարպասապահը մի քանի հիանալի սեյվ կատարեց,- հայտնել է Ազարը: Sky Sports