• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էթիհադ», թե՞ Emptyhad

«Մանչեթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ու «քաղաքաբնակների» երկրպագուների միջև Չեմպիոնների Լիգայի «Լայպցիգի» հետ հանդիպումից հետո (6-3) տեղի ունեցավ հեռակա վիճաբանություն, որի պարզաբանումը շարունակվեց «Սաութհեմպտոնի» դեմ (0-0) Պրեմիեր Լիգայի երեկվա խաղից հետո։

Չեմպիոնների Լիգայի հանդիպումից հետո Պեպ Գվարդիոլան կոչ արեց երկրպագուներին ավելի ակտիվ գալ մարզադաշտ։ Հանդիպմանը ներկա է եղել  38 000 հանդիսական ( «Էթիհադը» տեղավորում է 55 097 հանդիսական):  Այս ամենը «Սիթիի» երկրպագուների ու մարզչի միջև հեռակա լարվածության առիթ դարձավ։

«Մենք վերջին երեք խաղերում «Էթիհադում» դարձել ենք 16 գոլի հեղինակ։ Ես կցանկանայի շաբաթ օրը  «Սաութհեմփթոնի» հետ հանդիպմանը ավելի շատ երկրպագուների տեսնեի մարզադաշտում։ Մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում և ես բոլոր մեր երկրպագուներին հրավիրում եմ «Էթիհադ»,- «Լայպցիգի» հետ հանդիպումից հետո ասաց Պեպ Գվարդիոլան։

Սրան ի պատասխան «Մանչեսթեր Սիթիի»  երկրպագուների պաշտոնական ակումբի ղեկավար Կեվին Պարկերը ասաց, որ ակումբը շատ լավ հաճախելիություն ունի, ու լավ կլինի, որպեսզի մարզիչը զբաղվի իր անմիջական գործով․ «Նրա կարծիքը (Գվարդիոլայի) չի համապատասխանում իրականությանը։ Նա չի էլ պատկերացնում, թե ինչ դժվարությոնների հետ կարող են առնչվել երկրպագուները, ովքեր գալիս են մարզադաշտ երեկոյան 20։00-ին։ Գվարդիոլան միանշանակ լավագույններից է, բայց լավ կլինի, որ նա զբաղվի իր անմիջական գործով։ Նման կարծիքը  ձեռնտու է այլ թիմերի երկրպագուներին, ովքեր Էթհադին անվանում են Էմփթիհադ (Emptyhad-դատարկ հադ խմբ․): Նման կարծիք լսելը առանց փաստարկների շատ ծիծաղելի է»։

«Սաութհեմփթոնի» հետ հանդիպումից հետո այս թեման ավելի ծավալվեց, նույնիսկ սարկազմի մոտ հայտարարություն եղավ, թե ինչ լավ է որ մարզադաշտը լի էր երկրպագուներով, հակառալկ դեպքում «Սիթին» կարող էր պարտվել։

Երկրպագուները հետևում են «Սոութհեմփթոնի» հետ հանդիպմանը

Երկրպագուները հետևում են «Սաութհեմփթոնի» հետ հանդիպմանը

Խաղից հետո Գվարդիոլան ասաց, որ նա չի դիմել կոչով, որպեսզի երկրպագուները գան մարզադաշտ, քանի որ լրագրողներից մեկը հանդիմանեց, թե երկրպագուներն էլ չօգնեցին թիմին։ Միանշանակ, կատալոնացի մարզիչը չի հիշում, գուցե չի ցանկանում հիշել «Լայպցիգի» հետ հանդիպումից հետո իր հայտարարությունը, երբ նա այլ հարցին պատասխանելով ուղղակիորեն մի քանի անգամ դժգոհեց երկրպագուների հաճախելիությունից։

Իրականում խնդիրը մի քիչ ավելի խորքային է, տպավարություն կա, որ Պեպ Գվարդիոլան չի ընկալում երկրպագուների համար ստեղծված դժվարությունները՝ սկսած ֆինանսականից մինչև մարզադաշտ հասնելը այդ ուշ ժամերին։ Օրինակ Մարսելո Բիելսան պարբերաբար իր ֆուտբոլիստներին ստիպում է զբաղվել հանրային աշխատանքով, որպեսզի նրանք  ընկալեն, թե ինչքան դժվար է գումար վաստակել և այդ գումարի միասը ծախսել մարզադածտում գտնվելու համար։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի բոլոր քսան ակումբներից երկրպագուների համար ամենահեռուն «Մանչեսթեր Սիթին» է։ Չկա այդ միասնության մթնոլորտը, որը կա օրինակ «Էնֆիլդում» կամ «Սթեմֆորդ Բրիջում» ու այս ամենի համար մեղադրել միայն երկրպագուներին, իհարկե, անհեռանկարային է։

Կարեն Պողոսյան