• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էլլարդայսը հորդորել է իր թիմին անընդհատ հետևել Գարեթ Բեյլին

Գարեթ Բեյլ«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը ենթադրում է, որ այսօր իր ֆուտբոլիստների և «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի դիմակայությունը կվճռի խաղի ելքը:

Վերջին չորս խաղերում Բեյլը խփել է 6 գնդակ: Ակնհայտ է, որ այսօր երեկոյան կայանալիք «Վեստ Հեմ»-«Տոտտենհեմ» խաղում շատ մեծ դեր կխաղա հենց Բեյլը: Այդ իսկ պատճառով Էլլարդայսը նախօրոք զրուցել է իր խաղացողների հետ Բեյլի գործողությունների մասին:

-Մենք զրուցել ենք խաղացողների հետ Բեյլի մասին, այն մասին, թե ինչպես պահենք, կանգնեցնենք և թույլ չտանք նրան անելու այն, ինչ նա ամենալավն է անում: Համոզված եմ՝ սա կդառնա այսօրվա խաղի հիմնական պահը: Խաղացողները պետք է փորձեն նրա բոլոր ջանքերն ի չիք դարձնել:

Մենք պետք է նրան տեսադաշտից բաց չթողնենք, քանի որ վերջին չորս կամ հինգ խաղերում նա փոխում էր իր դիրքը դաշտում,- հայտնել է Էլլարդայսը: TalkSport

Հետաքրքիր փաստեր