«Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը մեկնաբանել է Դավիդ Դե Խեայի նկատմամբ կատարած խախտումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (2:2):
-Պարզապես պայքարում էի գնդակի համար և բախվեցի Դե Խեային: Ես ոչ մի այլ նպատակ չունեի: Ցանկանում էի հաղթել այդ պայքարում:
Ես ուղիղ գնացի դեպի գնդակը և արդեն չկարողացա կանգ առնել: Դարպասապահը դուրս եկավ դարպասից և հաղթեց այդ պայքարում, սակայն ես չեմ կարողանում կանգնել, երբ օդում եմ:
Հիանալի, կոշտ խաղ էր, իսկական պայքար: Ես հաճույք էի ստանում դաշտում անցկացրած յուրաքանչյուր պահից: Պայքարել եմ, հարված ստացել և ինքս էլ հարվածել: Սակայն սա ֆուտբոլի մի մասն է,- հայտնել է Քերոլը: