«Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել իր ակումբի հետ։
Ֆերգյուսոնը ներխուժեց «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի ծրագրերի մեջ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսից, և այդ ընթացքում նա խփեց 7 գոլ:
Էվանն իր ելույթով գրավել է Պրեմիեր լիգայի մի շարք խոշոր ակումբների ուշադրությունը, սակայն 18 ամյա իռլանդացին այժմ իր ապագան տեսնում է «Բրայթոնում»։
Ֆերգյուսոնի գործող պայմանագրի ավարտին դեռ երեք տարի կա, սակայն The Telegraph-ը պնդում է, որ կողմերն արդեն համաձայնել են երկարաձգել այդ պայմանագիրը:
«Բրայթոնում» ակնկալում են, որ Ֆերգյուսոնը իր կարիերայից ակումբին կնվիրի ոչ միայն այս, այլ առնվազն հաջորդ մրցաշրջանը։ «Ճայերը» ցանկանում են, որ Էվանը հաստատվի որպես մեկնարկային կազմի խաղացող և շարունակի իր զարգացումը, նախքան նրանք մտածեն վաճառել իրենց երիտասարդ տաղանդին:
Հավելում ենք, որ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում Ֆերգյուսոնն արդեն չորս գոլ է խփել ընդամենը երկու անգամ հայտնվելով մեկնարկային կազմում։