• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թաունսենդը խաղադրույք կատարելու համար պատժվեց որակազրկմամբ և տուգանքով

Անդրոս Թաունսենդ«Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը բուքմեյքերական խաղադրույք կատարելու համար որակազրկվել է չորս ամսով և տուգանվել 18 հզր ֆունտով:

Ինչպես հայտնի է, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշմամբ, ֆուտբոլիստներին արգելվում է ֆուտբոլային խաղադրույք կատարել: Եվ չնայած, որ Թաունսենդի խաղադրույքը կապված չէր իր թիմի խաղի հետ, այնուամենայնիվ պատիժը բավական խիստ եղավ:

Ի ուրախություն Անդրոսի, որակազրկման երեք ամիսը հետաձգման բնույթ ունի և կկիրառվի միայն կրկնվելու դեպքում: Մնացած մեկ ամիսը կհաշվարկվի մայիսի 23-ից:

Հիշեցնենք, որ 2012/13 մրցաշրջանի երկրորդ հատվածը Թաունսենդը վարձավճարով անցկացրեց «Քուինս Պարկ Ռեյնջերսում»: Խոսվում է, որ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մտադիր է Անդրոսին տեղ հատկացնել թիմի հիմնական կազմում: