• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թե՛ Նագելսմանը, թե՛ Դե Զերբին հրաժարվում են գլխավորել «Տոտտենհեմը»

Ո՛չ Յուլիան Նագելսմանը, ո՛չ էլ Ռոբերտո Դե Զերբին չեն պատրաստվում դառնալ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ։

«Չելսիի» նոր գլխավոր մարզչի մասին առատ շահարկումների պատճառով մի փոքր մոռացվեց, որ «Տոտտենհեմը», որը վերջերս բաժանվեց Անտոնիո Կոնտեից, դեռ նոր գլխավոր մարզիչ չունի։

Թեև «Տոտտենհեմը» ներկայումս ավելի մեծ շանսեր ունի հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու, քան «Չելսին», «շպորների» հետ աշխատելն ավելի քիչ գրավիչ է թվում պոտենցիալ թեկնածուների համար:

Ըստ talkSPORT-ի՝ ո՛չ «Բավարիայից» հեռացված Նագելսմանը, և ո՛չ էլ «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Դե Զերբին «Տոտտենհեմին» բավական գայթակղիչ տարբերակ չեն համարում իրենց կարիերայի շարունակման համար:

«Շպորները» նաև իրենց ռադարում ունեն «Լեսթերից» հեռացված Բրենդան Ռոջերսին և Իսպանիայի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեին:

Հետաքրքիր փաստեր