«Լիդսի» կիսապաշտպան Թայլոր Ադամսը կարիերան կշարունակի «Բորնմուտում», որը համաձայնվել է նրա համար վճարել 20 մլն ֆունտ ստերլինգ։
Ինչպես գիտեք, Ադամսի պայմանագիրը թույլ է տալիս նրան հեռանալ «Լիդսից» ֆիքսված 20 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց, քանի որ Էլլանդ Ռոադը ներկայացնող ակումբը նախորդ մրցաշրջանի վերջում լքեց Պրեմիեր լիգան:
Անցած շաբաթ «Չելսին» ակտիվացրել է համապատասխան կետը, իսկ Ադամսին, ըստ լուրերի, հաջողվել է բուժզննում անցնել, սակայն վերջին պահին գործարքը խափանվել է։
Այնուամենայնիվ, Ադամսը դեռ լքում է «Լիդսը»։ Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Բորնմուտը» ակտիվացրել է գնման դրույթը, որն այժմ գործում է մինչև հաջորդ երեքշաբթի:
Այժմ ԱՄՆ-ի հավաքականի 24 ամյա ավագը մեկնում է բուժզննում անցնելու և անձնական պայմանագրի պայմանները քննարկելու։