«Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտը ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մեկ ամիս:
«Տոտտենհեմի» դեմ Անգլիայի գավաթի խաղում «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի տրամադրության տակ չէին Օլիվյե Ժիրուն և Նիկլաս Բենդտներն, ինչի պատճառով կենտրոնական հարձակվողի դիրքում գործում էր Ուոլկոտը:
Խաղի 81-րդ րոպեին Թեոն անհաջող պայքարի մեջ մտավ մրցակցի պաշտպան Դենի Ռոուզի հետ և վնասեց ծունկը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ուոլկոտը հետազոտվել է, և պազ է դարձել, որ ապաքինման համար կպահանջվի մինչև 4 շաբաթ: