«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը կարող է բաց թողնել աշխարհի առաջնության որակավորման փուլի Անգլիայի հավաքականի վերջին երկու հանդիպումները` Չեռնոգորիայի և Լեհաստանի հավաքականների դեմ:
24-ամյա վինգերը որովայնի մկանների հետ խնդիրներ ունենալու պատճառով «Ստոկ Սիթիի» դեմ խաղում չէր հայտավորվել «զինագործների» կազմում: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս է հայտնել, որ Ուոլկոտը մի քանի օրից կապաքինվի:
Սակայն բուժզննում անցնելուց հետո «Արսենալում» անհանգստանում են, որ Ուոլկոտի բացակայությունը կտևի երկու շաբաթ: Այսպիսով, Թեոն հաստատ բաց կթողնի «Վեստ Բրոմվիչի» դեմ Լիգայի գավաթի հանդիպումը, ինչպես նաև «Սուոնսի Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայի խաղը և, հնարավոր է, «Նապոիլիի» դեմ Չեմպիոնների Լիգայի հանդիպումը:
Ուոլկոտի բացակայությունը ոչ միայն Վենգերին կտխրեցնի, այլև Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին: «Երեք առյուծների» մարզիչը պատրաստվում է որակավորման փուլի վերջին հանդիպումներին և հույսը նաև դնում է Ուոլկոտի վրա: