• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թեո Ուոլկոտը վստահ է, որ «Արսենալը» կպայքարի Պրեմիեր Լիգան հաղթելու համար

Թեո Ուոլկոտ«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը վստահ է, որ այս մրցաշրջանում իր թիմը կփորձի պայքարել Պրեմիեր Լիգան հաղթելու համար:

«Արսենալի» առանց տիտղոսների շարքը շարունակվում է 2005թ-ից ի վեր, սակայն Ուոլկոտը վստահ է, որ այն թիմը, որն այժմ հավաքվել է «Էմիրեյթսում», կարող է այն խախտել: Ներկա պահին «զինագործներն» ընդամենը մեկ միավորով են զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Լիվերպուլին»:

-Ես կարծում եմ, որ մենք կշարունակենք առաջ գնալ, և մենք միանշանակ կպայքարենք տիտղոսի համար: Ես դրանում վստահ եմ:

Ներկա պահին թիմի ներսում մեծ ինքնավստահություն կա, և ես կարծում եմ, որ այն երևում է: Մեզ միայն մնում է բարելավել մեր խաղը սեփական հարկի տակ, քանի որ արտագնա խաղերում մեր հանդիպումները ֆանտաստիկ են ստացվում:

Մենք արտագնա խաղերում 10 անընդմեջ հաղթանակներ ենք տարել, դա ռեկորդ է: Այս թիմի մաս կազմելը մեծ պատիվ և մեծ ձեռքբերում է յուրաքանչյուրի համար: Սա միայն ցույց է տալիս, թե որքան տաղանդավոր ֆուտբոլիստներ են այստեղ հավաքված:

Մեր թիմն աշխարհի ամենահզորը, և մենք բազմաթիվ վնասվածքներով ֆուտբոլիստներ ունենք: Մենք պետք է լավ մարզավիճակում մնանք և չենք ցանկանում այլևս որևէ խաղացող կորցնել:

Երբ ֆուտբոլիստները շարք վերադառնան, հիմնական կազմում խաղալու մրցակցությունը կմեծանա, և դա «Արսենալի» օգտին կլինի,- Ուոլկոտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր