• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թերրին կարծում է, որ Լեմպարդը ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստն է

Ջոն Թերրի Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» ավագ Ջոն Թերրին հայտնել է, որ իր կարծիքով Ֆրենկ Լեմպարդը ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստն է:

Կիրակի օրը՝ «Վեստ Հեմի» հետ լոնդոնյան դերբիյում (2:0) Լեմպարդը խփեց ակումբում իր 200-րդ գնդակը: Այժմ 34-ամյա կիսապաշտպանին մնում է 3 գնդակ, որպեսզի անցնի Բոբբի Թեմբլինգի ռեկորդը:

Թերին վստահ է, որ Ֆրենկը իր անունը գրել է «Չելսիի» պատմության տիտղեսների էջում:

-Մարդիկ խոսում են Ձոլայի (Ջանֆրանկո) և այլ ֆուտբոլիստների մասին, ովքեր հանդես են եկել այստեղ, սակայն ես համարում եմ, որ լավագույնը Լեմպարդն է:

Բոլորս նրան սիրում ենք և փորձում ենք օգնել ռեկորդներ սահմանել:

Կարող ենք հիշել միայն երկու ֆուտբոլիստի, ովքեր միշտ լավ են խաղացել և գոլեր են խփել 10-15 տարի: Մեկը Լեմպարդն է, մյուսը Ռայան Գիգգսը:

Ուղղակի անհավատալի է, թե ինչպես է նա այդքան գոլ խփում Չեմպիոնների Լիգայում և Պրեմիեր Լիգայում,- Chelsea TV-ին տված հարցազրույցում ասել է Թերրին: