«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հայտարարել է, որ թիմի ավագ Ջոն Թերրին կմասնակցի «Լիվերպուլ»-ի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ Թերրին Անտոն Ֆերդինանդի հասցեյին արած ռասիստական արտահայտության համար բաց էր թողել Պրեմիեր Լիգայի նախորդ չորս հանդիպումները:
-Ես վստահ եմ, որ Ջոնը պատրաստ է դաշտ դուրս գալու: Նա լավ հնարավորություն ունի մասնակցելու խաղին: Իսկ Էշլի Քոուլի համար դեռ շուտ է, նա խնդիրներ ունի առողջության հետ: Հուսով եմ կվերադառնամ հաջորդ շաբաթ,- ասել է Դի Մատեոն: ESPN