• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոմ Հադլսթոուն. «Ուրախ կլինեմ, եթե «Արսենալն» այս տարի էլ մնա առանց տիտղոսի»

Թոմ Հադլսթոուն«Հալլ Սիթիի» կիսապաշտպան Թոմ Հադլսթոունը հայտնել է, որ իր թիմը մտադիր է մայիսի 17-ին «Արսենալի» առանց տիտղոս տարիների շարքը հասցնել 10-ի:

«Վագրերն» Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում 5:3 հաշվով առավելության հասան «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ և մեկ ամիս հետ եզրափակչում կհանդիպեն «Արսենալին», որը մեծ դժվարությամբ հաղթահարեց «Ուիգանի» արգելքը:

«Տոտտենհեմի» նախկին պաշտպանը չի թաքցնում, որ ուրախ կլինի, եթե հաջողվի «Արսենալին» թողնել առանց գավաթ: «Զինագործները» դուրս են մնացել մյուս գավաթային առաջնություններից, իսկ Պրեմիեր Լիգայում անգամ կարող են կորցնել տեղը լավագույն քառյակում: Արսեն Վենգերի թիմի միակ հույսը Անգլիայի գավաթն է:

-Հաճելի կլինի կրկին նրանց խանգարել ինչ որ բան նվաճել: Մենք գիտենք, որ դա շատ բարդ կլինի, սակայն սա գավաթի եզրափակիչն է և այստեղ հնարավոր է ամեն ինչ:

Մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք լավ խաղալ ուժեղ ակումբների դեմ և անգամ հաղթել: Այս պահին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը», և մենք հաղթել ենք նրանց: Հուսով եմ՝ մեզ դա կհաջողվի նաև «Արսենալի» դեմ խաղում,- ասել է Հադլսթոունը: The Guardian

Հետաքրքիր փաստեր