«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն լավ է զգում իր նոր թիմում, սակայն առաջ գնալու հույսեր ունի: Այս մասին նա հայտնել է Sky Sports-ին:
26-ամյա ֆրանսիացին «Արսենալ» է տեղափոխվել «Մոնպելյեից»: Նա արդեն խփել է 7 գնդակ, որոնցից վերջինը մեկ ամիս առաջ «Տոտտենհեմի» հետ խաղում:
-Առջևում հետաքրքիր ամիսներ են սպասվում, բայց ես հիմա ավելին եմ ուզում: Ես «Արսենալի» խաղացող եմ, իսկ այստեղ ճնշումը մեծ է: Ես փորձում եմ կատարել մարզչի ասածները, ճնշում գործադրել պաշտպանների վրա և վերջապես գոլ խփել: Ինձ համար կարևոր է թիմի գրոհներն ավարտել գոլով:
Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում այս ակումբում: Հիմա ես ճանաչում եմ իմ խաղընկերներին, և շատ բաներ ինքնըստինքյան են կատարվում: Եվ սա հեշտացնում է իմ կյանքը: