• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժիրուն այս տարի դաշտ դուրս չի գա

Օլիվյե Ժիրու«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կոճի վիրահատության է ենթարկվել և, ամենայն հավանականությամբ, օրացույցային այս տարում չի կարողանա օգնել «զինագործներին»:

Ֆրանսիացին այդ վնասվածքը ստացել էր «Էվերթոնի» դեմ Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում, որում հենց Ժիրուի գոլը լոնդոնցիներին փրկեց պարտությունից (2:2):

Չեմպիոնների Լիգայի որակավորման անցումային պատասխան խաղում «Բեշիկթաշի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր սանի առողջական վիճակի մասին ինֆորմացիա հաղորդեց:

-Նա այսօր վիրահատվել է: Վիրահատությունը լավ է ընթացել, սակայն նա մինչև դեկտեմբեր, միգուցե նաև՝ հունվար, իր մարզավիճակի գագաթնակետին չի հասնի,- ասել է Վենգերը: Sky Sports

Այժմ Վենգերի ընտրությունը սահմանափակվում է Ալեքսիս Սանչեսով, Յայա Սանոգոյով, Լուկաս Պոդոլսկիով և Ջոել Քեմպբելով: Շարք վերադառնալուն մոտ է նաև Թեո Ուոլկոտը: Վենգերը չի թաքցնում, որ իրենք դեռ չեն ավարտել գործերը տրանսֆերային շուկայում: