«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Բեշիկթաշի» դեմ պատասխան խաղը, որը կկայանա չորեքշաբթի երեկոյան:
Ֆրանսիացու շնորհիվ «զինագործները» «Էվերթոնի» դեմ Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում խուսափեցին պարտությունից: Սակայն այդ խաղում Ժիրուն կոճի վնասվածք ստացավ: Այժմ հարցականի տակ է նրա մասնակցությունը «Բեշիկթաշի» դեմ խաղին:
-Առջևում շատ խաղեր կան, և ես հուսով եմ, որ մենք երկար ժամանակով չենք կորցնի Ժիրուին,- ասել է Վենգերը: Sky Sports