• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոաո Ֆելիքսը նշել է, որ իր համար կաևոր է խաղալ Չեմպիոնների լիգայում

«Չելսիի» հարձակվող Ժոաո Ֆելիքսն նշել է, որ Չեմպիոնների լիգան որոշիչ գործոն է կարիերան Սթեմֆորդ Բրիջում շարունակելու համար:

Հենց հիմա Ֆելիքսը թիմի մնացած անդամների հետ պատրաստվում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ պատասխան խաղին։ «Չելսին» Գերմանիայում 1-0 հաշվով պարտվելուց հետո պետք է խաղա հաղթելու համար:

Ֆելիքսը, ով մրցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում», չի թաքցնում, որ եվրոպական էլիտար մրցաշարն իր համար մեծ նշանակություն ունի։

«Այո, Չեմպիոնների լիգայում խաղալը միշտ տարբերվում է: Դա մի մրցաշար է, որում բոլորը ցանկանում են խաղալ»:

«Բայց հիմա ես կենտրոնացած եմ Չեմպիոնների լիգայի այս հանդիպման վրա: Մեզ շատ հանդիպումներ են սպասվում Պրեմիեր լիգայի միջոցով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար, և դեռ ոչինչ որոշված ​​չէ»:

«Բայց այո, Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորությունը կարևոր է իմ որոշման համար: Ոչ ոք չգիտի ապագան, այնպես որ տեսնենք, թե ինչ կլինի, և հետո կորոշենք», – Ֆելիքսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Հետաքրքիր փաստեր