• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Բոսինգվան կարիերան կշարունակի «Տրաբզոնսպորում»

Ժոզե Բոսինգվա«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Ժոզե Բոսինգվան կարիերան կշարունակի թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբում:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 30-ամյա պորտուգալացին արդեն մեկնել է Թուրքիա, որպեսզի համաձայնեցնի պայմանագրի վերջնական կետերը, բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի:

Բոսինգվան, ով «Չելսիի» և «Պորտուի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց «ՔՊՌ»-ում, սակայն չկարողացավ լոնդոնյան ակումբին օգնել մնալ Պրեմիեր Լիգայում: Դեկտեմբերին Ժոզեն անգամ տուգանվեց երկու շաբաթվա աշխատավարձի չափով, քանի որ «Ֆուլհեմի» հետ խաղում հրաժարվեց փոխարինվել:

Նոր մրցաշրջանն, ամենայն հավանականությամբ, Բոսինգվան կսկսի «Տրաբզոնսպորում», որը հնարավորություն ունի մասնակցելու Եվրոպա Լիգային: Թուրքական այս ակումբը երկու շաբաթ առաջ ձեռք բերեց նաև Բոսինգվայի նախկին թիմակից Ֆլորան Մալուդային:

Հետաքրքիր փաստեր