Երեկ երեկոյան պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնել է Լոնդոն, որպեսզի պայմանագիր ստորագրի «Չելսիի» հետ:
Ինչպես հաղորդում է Daily Telegraph պարբերականը, 50-ամյա մասնագետի պաշտոնական նշանակումը տեղի կունենա ոչ ուշ, քան երկու օրից:
Հաղորդվում է, որ Մոուրինյոյի առաջին գործը կլինի «Չելսիի» հարձակման գծի ուժեղացումը: Նրա հետաքրքրության կենտրոնում են Էդին Ջեկոն՝ «Մանչեսթեր Սիթիից» և Ստեֆան Յովետիչը՝ «Ֆիորենտինայից»: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:
Ժոզեն պատրաստվում է ձեռք բերել նաև Անդրե Շյուրլեին՝ «Բայերից», Նեմանյա Մատիչին՝ «Բենֆիկայից» և «Պորտուի» պաշտպան Էլյակիմ Մանգալային: