Ժոզե Մոուրինյոն «Չելսիում» իր աշխատանքը կարող է սկսել երկու խաղյա որակազրկմամբ:
Օրեր առաջ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի արքայական գավաթի եզրափակչում «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցավարների նկատմամբ անհարգալից պահվածքի համար որակազրկման ենթարկվեց:
Համաձայն կանոնակարգի, Իսպանիայի գավաթում ստացած որակազրկումը գործում է միայն այդ առաջնությունում, սակայն, ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ի և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի իրենց կոլեգաներին, որպեսզի Մոուրինյոյի որակազրկումը կիրառվի նաև Անգլիայում:
Ավելացնենք, որ այդ պարագայում Մոուրինյոն բաց կթողնի 2013/14 մրցաշրջանում «Չելսիի» առաջին երկու հանդիպումները: