• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն որոշել է Լուկակուին պահել «Չելսիում»

Ռոմելու Լուկակու«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ արդյունավետ խոսակցություն է ունեցել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ և պատրաստվում է մնալ «Սթեմֆորդ Բրիջում»:

Մինչ այս պահը հայտնի չէր՝ Մոուրինյոն երիտասարդ բելգիացուն կպահի թիմում, թե նորից վարձակալությամբ կուղարկի այլ ակումբ: Սակայն ինչպես պարզ է դառնում, Ժոզեն որոշել է, որ Լուկակուն պատրաստ է մրցակցել Դեմբա Բայի և Ֆերնանդո Տորրեսի հետ:

-Ես միշտ ասել եմ, որ նպատակ ունեմ խաղալ «Չելսիում»: Այժմ ես «Սթեմֆորդ Բրիջում» եմ և հուսով եմ, որ այստեղ ավելի շատ խաղերի կմասնակցեմ, քան «Վեստ Բրոմվիչում»: Եթե ինձ հաջողվի մի քանի գոլ խփել, ապա մրցաշրջանը հաջողված կհամարեմ:

Ես խոսել եմ Մոուրինյոյի հետ և արդեն գիտեմ, որ պետք է արդարացնեմ սպասելիքները: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է և ինձ խաղային պրակտիկա է պետք,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելացնենք, որ 2011թ-ի օգոստոսին «Չելսին» «Անդերլեխտից» Լուկակուին գնեց 18 մլն ֆունտով: Ռոմելուն վերջին մրցաշրջանն անցկացրեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնում»:

Հետաքրքիր փաստեր