• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում հունվարին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր թիմի կազմն ուժեղացնել:

Մոուրինյոն գոհ է ամառային տրանսֆերային պատուհանից և կարծում է, որ իր թիմը պատրաստ է հաջող հանդես գալ միանգամից մի քանի ճակատներում: Այդ պատճառով էլ նա չի ծրագրում հունվարին գնումներ կատարել, եթե արտառոց որևէ բան չպատահի:

-Իմ թիմը շատ լավն է. մենք յուրաքանչյուր դիրքի համար մեծ ընտրություն ունենք, մեր թիմում փորձառու և երիտասարդ ֆուտբոլիստների միջև հրաշալի հավասարակշռություն է տիրում:

Ես շատ երջանիկ կլինեմ, եթե հունվարին մեզ հետ ոչինչ չպատահի: Ես խոսել եմ անձնակազմի հետ և ասել եմ նրանց, որ ցանկանում եմ, որպեսզի հունվարին բոլորն ուրախ լինեն, և ոչ ոք չհեռանա թիմից:

Ինձ այստեղ  բոլոր ֆուտբոլիստներն էլ դուր են գալիս, և ես չեմ ցանկանում նոր խաղացողներ հրավիրել: Սրանում են կայանում իմ հունվարյան ծրագրերը, և դա իդեալական իրավիճակ կլինի մեզ համար,- London24-ի հետ հարցազրույցում հայտնել է Մոուրինյոն:

Հետաքրքիր փաստեր