• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Դրոգբան կվերադառնա «Չելսի»

Ժոզե Մոուրինյո, Դիդիե Դրոգբա«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Դիդիե Դրոգբան մի օր կվերադառնա «Սթեմֆորդ Բրիջ»:

Ամառվա սկզբին խոսվում էր, որ Մոուրինյոն մտադիր է «ազնվականների» լեգենդին գնել «Գալաթասարայից»: Հետո տեղեկություն հայտնվեց, որ «Չելսին» որոշել է սպասել թուրքական ակումբի հետ Դրոգբայի պայմանագրի ժամկետի լրանալուն, որպեսզի Դիդիեին հրավիրի ակումբի մարզչական շտաբ:

Մոուրինյոյի կարծիքով, 35-ամյա Դրոգբայի վերադարձը միանգամայն իրատեսական է, սակայն Ժոզեն չի ցանկանում հայտնել, թե այդ վերադարձը երբ կլինի և ինչ կարգավիճակով:

-Նա հաղթող ֆուտբոլիստ է, նա վայելում է իր խաղը, և ես նրա պատճառով երբեք խնդիրներ չեմ ունեցել: Նա ևս մի քանի տարի լավ ֆուտբոլ կխաղա, որից հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ՝ նա մի օր կվերադառնա «Չելսի»: Նորմալ կլինի, եթե նրա ապագան կապվի «Չելսիի» հետ,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Telegraph-ը:

Հետաքրքիր փաստեր