«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Տոտտենհեմի» հետ խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կիսապաշտպան Խուան Մատայի հասցեին:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում Մոուրինյոն գործնականում չէր վստահում իսպանացի կիսապաշտպանին և անգամ հայտնեց, որ Խուանը չի համապատասխանում խաղային այն փիլիսոփայությանը, որն ինքն ունի:
Սակայն հենց Մատան փոխեց երեկվա խաղի ելքը և անմիջական մասնակցություն ունեցավ «Տոտտենհեմի» դարպասն ուղարկած գնդակի: Մոուրինյոն գոհ է այդ ամենից:
-Հենց այդպիսի ֆուտբոլիստներ են ինձ պետք: Ինձ դուր եկավ Մատայի խաղը: Ես երջանիկ մարզիչ կլինեմ, եթե Մատան այդպես խաղա ողջ խաղի ընթացքում և յուրաքանչյուր խաղում,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը: