• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո. «Ռունին կամ ոչ-ոք»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է իր հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի նկատմամբ:

Չորեքշաբթի օրն «ազնվականները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան Թաիլանդի աստղերի հավաքականի նկատմամբ: Իսկ մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ «Չելսին» պաշտոնական առաջարկ է արել Ռունիի համար: Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Մոուրինյոն չկարողացավ շրջանցել այս թեման:

-Այո, «Չելսին» հետաքրքրվում է այդ ֆուտբոլիստով և մենք պաշտոնական առաջարկ ենք արել: Այժմ այլ բան չենք կարող ասել: Մենք ցանկանում ենք գնել ֆուտբոլիստին, նրա համար առաջարկ ենք արել, այժմ խոսքը «Յունայթեդինն» է:

Մենք չենք ցանկանում առաջարկի մասին այլ ինֆորմացիա հայտնել, սակայն կարող եմ ասել, որ դա ուղղակի գումար է, առանց որևէ ֆուտբոլիստի առաջարկի. ո՛չ Խուան Մատան, ո՛չ Դավիդ Լուիզը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Պորտուգալացի մարզիչը նաև հայտնել է, որ Ռունիից բացի նա այլ տրանսֆերային նպատակ չունի: Լրագրողի այն հարցին, թե «Ռունին կա՞մ ոչ ոք», Ժոզեն դրական պատասխան է տվել:

Հետաքրքիր փաստեր