• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իմ թիմը ճգնաժամում չի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի համարում, որ իր թիմը ճգնաժամի մեջ է գտնվում։

Ամառային տրանսֆերային պատուհանում մոտ 180 մլն ֆունտ ծախսելով թիմն ուժեղացնելու համար՝ «Յունայթեդը» վատ է սկսել նոր մրցաշրջանը:

Շաբաթ օրը «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտվեցին «Բրայթոնին»՝ գրանցելով իրենց երրորդ պարտությունը Պրեմիեր լիգայի հինգ խաղերում, սակայն Տեն Հագը վստահ է, որ ամեն ինչ ավելի լավ կլինի, եթե իր թիմը շարունակի հետևել իր ցուցումներին և ցուցաբերի համառություն:

«Կարո՞ղ եք ասել, որ «Յունայթեդը» ճգնաժամի մեջ է: Ո՛չ: Բայց մենք պետք է նեղվենք և զայրանանք ինքներս մեզ վրա, քանի որ այս ակումբում մեզանից միշտ ակնկալում են հաղթանակներ»:

«Մենք պետք է համախմբվենք և հավատարիմ մնանք մեր ծրագրին և մեր կանոններին, այնուհետև մենք կփոխենք այս իրավիճակը»:

«Ինձ անհանգստացնում է մեր մարզավիճակը, բայց առաջին հերթին ինձ անհրաժեշտ է տեսնել այն խաղը, որը ես եմ ցանկանում տեսնել: Խոսքը բնավորության, ամրության, թիմի համախմբվածության մասին է: Ֆուտբոլիստները պետք է իրենց դրսևորեն և ցույց տան իրենց բնավորությունը, քանի որ բոլոր հանդիպումներում, հատկապես այսօր, ինչպես նաև «Արսենալի» և «Ֆորեստի» դեմ մենք ցույց տվեցինք, որ կարող ենք լավ խաղալ և հնարավորություններ ստեղծել»։

«Բայց մենք պետք է բարելավենք որոշ գործոններ և պետք է քայլ առաջ կատարենք», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր