• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իմ կարծիքով, նա մեր առաջնության լավագույն մարզիչներից մեկն է

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Չելսիին» խորհուրդ է տվել ժամանակ տրամադրել իրենց գլխավոր մարզչին Գրեհեմ Փոթերին։

«Չելսին» այս պահին  չի հաղթել է Պրեմիեր լիգայի չորս հանդիպում անընդմեջ, այդ թվում՝ «Բրայթոնից» (4-1) և «Արսենալից» (0-1) կրած պարտություններից՝ զբաղեցնելով աղյուսակի յոթերորդ տեղը:

Այնուամենայնիվ, «Չելսիի» լիգայի գավաթի խաղից առաջ Գվարդիոլան աջակցեց Փոթերին՝ հույս հայտնելով, որ «ազնվականները» նույնը կանեն։

«Եթե ​​«Չելսին» ընդունի իմ համեստ խորհուրդը, ես կասեմ, որ ժամանակ տվեք նրան, և նա հաջողակ կլինի»:

«Նրանք լավ արդյունքներ ունեցան՝ խաղալով իրենց սեփական ֆուտբոլը: «Բրայթոնի» դեմ խաղում նրանք պարտվեցին, ես տեսա շատ բաներ, որոնք հիշում եմ «Բրայթոնում» նրա ժամանակներից: Բայց նրան ժամանակ է պետք, բոլորին է ժամանակ պետք»:

«Ոչ ոք չի կարող հաջողության հասնել մեկ-երկու օրում: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրա աշխատանքին: Նա բացառիկ լավ աշխատեց «Բրայթոնում», և ես վստահ եմ, որ նա նույնը կանի այստեղ, ես դրանում կասկած չունեմ»:

«Իմ կարծիքով, նա մեր առաջնության լավագույն մարզիչներից մեկն է»,- Գվարդիոլային է մեջբերում Evening Standard-ը։

Հետաքրքիր փաստեր